Նախագահի առաջին ուղերձը պատերազմի մեկնարկից ի վեր
Դոնալդ Թրամփի ռազմատենչ, երբեմն Էլ հակասական ելույթներից վերջինն այն մասին Է, որ Ամերիկան Իրանի դեմ պատերազմում մոտենում Է ռազմավարական նպատակներին հասնելուն, հետևաբար, առաջիկա երկու-երեք շաբաթում ռազմական գործողությունները կարող են ավարտվել:
Այդ մասին նա ասել Է հայրենակիցներին հասցեագրված ծավալուն ուղերձում, որն առաջինն Է մեկ ամիս առաջ սկսված պատերազմի ընթացքում: Նրա խոսքով, Իրանին հասցված հարվածների հետևանքով այդ երկրի հրթիռների և անօդաչուների պաշարը հասել Է սպառման եզրին:
Թեպետ, ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը համառորեն շարունակել Է աշխատանքը միջմայրցամաքային հրթիռներ արտադրելու ուղղությամբ, իսկ միջուկային ռումբ ստեղծելու հարցում, ինչպես Թրամփն Է պատկերավոր ձևակերպել, «իրանցիներն արդեն հասել Էին դռանը»:
«Իրանը փորձել Է վերականգնել միջուկային ծրագիրը, ուրեմն, դրանից հրաժարվելու մտադրություն չի ունեցել, բացի այդ, ավելացրել Է բալիստիկ հրթիռների արտադրությունը, Իրանի ստրատեգիան հստակ Էր և ակնհայտ»,- ասել Է Թրամփը:
Գնաճը՝ վտանգավոր գործոն միջանկյալ ընտրություններից առաջ
Թրամփը հայտնվել Է ճնշման տակ ոչ միայն արտաքին ասպարեզում, այլև ԱՄՆ-ում, որտեղ բնակիչները հետզհետե ավելի բարձրաձայն են դժգոհում բենզինի գնաճի կապակցությամբ:
Դա նյարդայնացնում Է նաև հանրապետականներին, քանի որ ղեկավարի վարկանիշի անկումը վտանգավոր Է նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքի առումով:
Իրանցիները թշնամանք չունեն ամերիկացիների հանդեպ
Մինչդեռ, Ամերիկայի ժողովրդին դիմել Է ոչ միայն Ամերիկայի, այլև Իրանի նախագահը: Մասուդ Փեզեշքիանի ուղերձն ընթերցել Է Իրանի պետական հեռուստակայանի հաղորդդավարը:
«Նախագահն ամերիկացիներին հասցեագրված խոսքում նշել Է, որ իրանցիները թշնամանք չեն տածում ամերիկացիների նկատմամբ, կա հստակ սահման ժողովրդի և իշխանության միջև»,- ասվում Է Փեզեշքիանի ուղերձում:
Փեզեշքիանի համոզմամբ, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը վկայում Է այդ երկու երկրի ոչ թե հզորության, այլ լուծումներ գտնելու անկարողության մասին:
Իրանի ղեկավարը նշել Է, որ ԱՄՆ դարձել Է Իսրայելի կամակատարը, և Թրամփի գործողությունները հակասում են հենց ամերիկացիների շահերին:
«Աստծո կամոք մենք վրեժ կլուծենք»
Իրանում հուղարկավորել են ծովակալ Ալիռեզա Թանգսիրիին: Նա անցյալ շաբաթ Է սպանվել, բայց այդ մասին պաշտոնական Թեհրանն այս երկուշաբթի օրն Է հաղորդել:
Սգո արարողության մասնակիցները պնդում են, որ Իսրայելը և Ամերիկան թանկ գին կվճարեն իրանցի պետական և ռազմական ղեկավարների արյան համար:
Հարստացված ուրանի առգրավումը կարող Է ամիսներ տևել
Թրամփն իր ուղերձներում մերթ պնդում Է, թե Իրանը շատ Է ուզում բանակցել, մերթ ասում Է, թե ինքը դիվանագիտական լուծում Է ուզում, բայց նաև հնչեցնում Է ահասարսուռ սպառնալիք, որին անդրադարձել Է Associated Press լրատվական գործակալության վերլուծաբան Ջոն Գամբրելը:
«Թրամփը սպառնացել Է այնքան ռմբահարել Իրանը, որ այնտեղ քարե դար հաստատվի: Իրանը չի ընդունում հրադադարի առաջարկը, հարստացված ուրանի պաշարների առգրավումը կարող Է ամիսներ տևել»,- նշել Է վերլուծաբանը:
Հստակ չԷ, թե արդյոք Թրամփը կփորձի ցամաքային գրոհ սկսել, հայտնի չԷ նաև, թե ինչպես կփորձի բացել Հորմուզը, ամերիկացիները նկատել են տվել, որ կարող են հեռանալ՝ այդպես Էլ չլուծված թողնելով նեղուցի խնդիրը: