Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի ֆուտզալի հավաքականին 141 մլն դրամ հատկացնելու մասին

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի ֆուտզալի հավաքականին 141 մլն դրամ հատկացնելու մասին՝ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու համար։

«Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 2026 թվականի հունվարին ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը փայլուն մասնակցություն է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը խմբում և դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ: Հաշվի առնելով, որ Ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ էր թիմային մարզաձևում հայտնվել Եվրոպայի ուժեղագույն ութ թիմերի շարքում և գրանցել է յոթ հաղթանակ, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմում ընդգրկված մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և վարչական անձնակազմի ներկայացուցիչներին պարգևատրել դրամական պարգևներով»,- ասված է որոշման հիմնավորման մեջ :

Leave a Comment