Մեծամորի ատոմակայանն ապրիլի 1-ից 5 ամիս ժամկետով հանվել է շահագործումից՝ պայմանավորված շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով:
Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Հայաստանում արևակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ցուցանիշների աճի համատեքստում։
«Ամենայն հավանականությամբ, 2026թ. մեր արևային կայաններն արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրած կլիներ Մեծամորի ատոմակայանն աշխատելու պարագայում։ Այդ թվերն իրար համադրելի կլինեն, վստահաբար»,-համոզմունք հայտնեց նախարարը։
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետն ավարտվում է 2026թ. աշնանը։ Այժմ աշխատանքներ են իրականացվում ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու աշխատանքները։