Հորմուզի նեղուցում նավագնացության ապաշրջափակմանն ուղղված ռազմական գործողությունը անիրատեսական է և կվտանգի դրանով անցնող բոլոր նավերը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Կորեայի Հանրապետություն ժամանելուն պես:
«Կան մարդիկ, ովքեր կողմ են Հորմուզի նեղուցը ուժով, ռազմական գործողությամբ ազատագրելուն։ Մենք երբեք չենք ընտրել այս տարբերակը և այն անիրատեսական ենք համարում, քանի որ նման գործողությունը կտևի անորոշ ժամանակ և նեղուցով անցնող բոլոր նավարկողներին կենթարկի ԻՀՊԿ-ի ափային պահպանության կողմից հարձակման սպառնալիքի», – ասեել է նա։
Այս առումով պետության ղեկավարը շեշտել է, որ նեղուցի բացմանը պետք է նախորդի հրադադարը։ Նա նաև կոչ է արել բանակցություններ վարել նավերի անցման պայմանների շուրջ և նշել երաշխիքների անհրաժեշտության մասին, որ այդ նավերը չեն ենթարկվի հարձակման։