Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարել է, որ երկաթուղու հարցի շուրջ տեղի է ունեցել մանրամասն քննարկում։

Նրա խոսքով՝ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու տեսակետները, ինչպես նաև լսել են ռուսական կողմի մոտեցումները։

«Մանրամասն զրույց ենք ունեցել, ներկայացրել ենք մեր դիրքորոշումներն ու տեսակետները, լսել ենք նաև ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները», – լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

«Մենք չենք ցանկանում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին», – նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ անհրաժեշտ է ռուսական կողմի հետ համատեղ քննարկել և գտնել հնարավոր լուծումները։

Leave a Comment