Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը հեռացել են Hayat Project-ից․ Անհատական կարիերա կսկսեն

Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը հեռացել են Hayat Project-ից․ Անհատական կարիերա կսկսեն

2 ապրիլի 2026 – 14:56 AMT

PanARMENIAN.Net – Երգիչներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը հեռացել են Hayat Project խմբից, նրանք կզբաղվեն անհատական կարիերայով: Այդ մասին ասվում է խմբի հայտարարության մեջ:

«Մեր սիրելի գործընկերներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը ցանկություն են հայտնել զբաղվել իրենց անհատական ստեղծագործական կարիերայով: Մենք հարգանքով ենք մոտեցել այդ որոշմանը և շնորհակալություն հայտնելով Նարեին և Արթուրին համատեղ երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ենք իրենց անհատական գործունեության մեջ նորանոր ստեղծագործական հաջողություններ, սիրուն երգեր և վերելք: Հուսով ենք մի օր նորից կհանդիպենք ընդհանուր բեմահարթակին։

Բարի ճանապարհ ձեզ, իսկ HAYAT-ը շարժվում է առաջ՝ նոր երգերով, նոր տեսահոլովակներով և հավատարիմ հանդիսատեսով»,-ասվում է հայտարարության մեջ:

Նարեն իր հերթին հայտարարել է․ «Իմ կյանքում սկսում է նոր փուլ, և ավարտվում է մի ճանապարհ, որն ինձ շատ բան է տվել։ Այլևս ինձ Hayat Project-ում չեք տեսնի։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ կիսել եմ այս ճանապարհը։ Ժամանակն է անհատական կարիերայի»:

Leave a Comment