Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նոր տեղակալ է նշանակվել 60-ամյա Տիգրան Հարությունյանը:
Պարզվում է, նա այս պաշտոնին երկրորդ անգամ է նշանակվում։ Առաջին անգամ պաշտոնավարել է Արմեն Աբազյանի ԱԱԾ տնօրեն եղած տարիներին՝ 2021թ. հունվարի 27-ից մինչև մինչև 2024թ. մայիսի 31-ը։ Այսինքն, Աբազյանը հանել է, Աբազյանից հետո նշանակված տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը նրան վերադարձրել հին պաշտոնին:
Նշենք, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվելու պահին Տիգրան Հարությունյանը եկամուտների հայտարարագիր է ներկայացրել, որտեղ հայտարարագրել է 2 բնակարան Երևանի Արաբկիր և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում, որպես համատեղ սեփականություն, 2011 թ-ի արտադրության «HYUNDAI»-ի մակնիշի ավտոմեքենա։
Հարությունյանը ունեցել է նաև հիփոթեքային վարկ, որի մնացորդը կազմել է 32 մլն 203 հազար 796 դրամ։ Որպես ավանդ հայտարարագրել է 6 մլն դրամ, բանկային հաշիվներին եղել է 27 եվրո, 157 դոլար և 1,2 մլն դրամ։
Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 20,000 դոլար։ Մեր տեղեկություններով, Տիգրան Հարությունյանը ՔՊ-ի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի` Լֆիկի ազգականն է:
