Չորեքշաբթի Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռուստատեսային ելույթից հետո նավթի գները բարձրացել են, իսկ բաժնետոմսերն՝ անկում ապրել․ գրում է BBC-ն։
Մինչև ԱՄՆ նախագահի ելույթը Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի համար կազմում էր մոտ 100 դոլար։ Ելույթից հետո գինը բարձրացել է 6.5%-ով՝ հասնելով 107.70 դոլարի, մինչդեռ West Texas Intermediate նավթի գինը բարձրացել է 5.5 %-ով՝ հասնելով մոտ 105.70 դոլարի։
Սպիտակ տանը ելույթի ժամանակ Թրամփը կոչ է արել Մերձավոր Արևելքից նավթ ձեռք բերող երկրներին առաջնորդություն ստանձնել Հորմուզի նեղուցը բաց պահելու հարցում՝ պնդելով, որ ԱՄՆ-ն տարածաշրջանից էներգիայի կարիք չունի։