Ռուսական և ղազախական բեռներ երկաթուղով Հայաստան ուղարկելը Ադրբեջանի և Վրաստանի միջոցով, օգտակար է բոլորի համար, ինչի մասին է վկայում բեռնափոխադրումների աճող թիվը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Ռուսական երկաթուղիների մասնագետները ընդամենը մի քանի օրվա ընթացքում համաձայնության եկան ռուսական և ղազախական բեռները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Եվ երեսուն տարվա ընթացքում երկաթուղով Հայաստան ժամանածհացահատիկի առաջին խմբաքանակը ռուսական էր։ Պարարտանյութերն այժմ սկսում են ժամանել, և բեռների տեսականին ընդլայնվում է», – հայտարարելէ Օվերչուկը։
Նա համոզված է.
«Սա շահավետ է բոլորի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի։ Բոլորն ունեն եկամտի նոր աղբյուր, և Ռուսաստանը դրա հետ անմիջական կապ ունի»։