«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Աուտիզմի խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Մանկական գրքերի համաշխարհային օր, Արգենտինա՝ Մալվինյան կղզիների օր, Բելառուս և Ռուսաստան՝ Ժողովուրդների միավորման օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1848 – Խաչատուր Աբովյանը տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
1888 – ծնվել է խորհրդահայ գրող Մարիետա Շահինյանը։
1896 – ծնվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը, որը «Նեմեսիս» գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։
1909 – ծնվել է քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ Խորեն Տեր-Հարությանը։
1913 – ծնվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը։
1921 – բոլ շևիկյան զորքերը վերագրավել են Երևանը, ճնշվել է հակաբոլշևիկյան ապստամբությունը։
1990 – հիմնադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։
1999 – Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը դուրս են եկել Կոլեկտիվ անվտանգության պայմանագրից։
2007- Երևան – Գյումրի ավտոմայրուղու Աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ է բացվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա. Ղուկասյանը վիրավորվել է:
2001 – արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի՝ «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ՝ 1915-1923 թվականներին սպանելով մեկուկես միլիոն հայերի»: Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, որն ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը:
2013 – առավոտյան գյուղապետարանի բակում անհայտ անձի կողմից արձակված հրազենային կրակոցից սպանվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 50-ամյա դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը:
2014 – Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը ճանաչել է հակասող Հայաստանի Սահմանադրությանը։
2015 – Կիպրոսն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:
2016 – Ապրիլ յան քառօրյա պատերազմի երկրորդ օրը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ շարունակել է լայնածավալ հարձակողական գործողություններ, հյուսիսային հատվածում ոչնչացվել է ադրբեջանական մարտական ուղղաթիռ։
2017 – Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ։
2018 – Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում պայթել է ածխաթթու գազի 20 կգ-անոց բալոնը, որի հետևանքով տուժել է 8 մարդ:
2020 – կապված կորոնավիրուսային համաճարակի հետ՝ մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվել է բնակչության ազատ տեղաշարժը:
2022 – վախճանվել է պոլսահայ հայտնի գյուղագիր Մկրտիչ Մարկոսյանը («Մեր այդ կողմերը», «Գյավուրների թաղը», «Մարկոսին ասա՝ որտեղի՞ց ես», «Տիգրիսի ափից»):
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 47 – Հուլիոս Կեսարը հաղթանակ է տոնել Պոնտոսի արքա Փառնակ 2-րդի նկատմամբ և մեկնաբանել իր հաղթանակը «Եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձել է թևավոր արտահայտություն։ 742 – ծնվել է Ֆրանսիական կայսրության հիմնադիրը՝ Կառլոս Մեծը։
1453- Մեհմեդ 2-րդն սկսել է Կոստանդնուպոլսի պաշարումը. քաղաքը գրավվել է մայիսի 29-ին։
1586 – ծնվել է իտալացի ճանապարհորդ, Ասիայի հետազոտող Պիետրո դելլա Բալլեն։
1618 – ծնվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ Ֆրանչեսկո Մարիա Գրիմելդին՝ Լուսնի առաջին քարտեզի ստեղծողը։
1725 – ծնվել է իտալացի գրող և արկածախնդիր Ջիակոմո Կազանովան։
1785 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։
1791 – վախճանվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն։
1794 – ֆրանսիական Կոնվենտը որոշում է ընդունել ստեղծել օդապարիկների զինվորական ստորաբաժանում։
1801 – Կոպենհագենի ծովածոցում ադմիրալ Նելսոնի գլխավորած անգլիական նավատորմը ջախջախել է Հյուսիսային ծովային տերությունների միավորման միացյալ նավատորմը։
1805 – ծնվել է դանիացի գրող և բանաստեղծ, հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։
1840 – ծնվել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան։
1872 -վախճանվել է ամերիկացի գյուտարար, նկարիչ Սեմյուել Մորզեն։
1912 – «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել բաց ծով և իրականացրել ընթացիկ փորձարկումներ, որոնք գնահատվել են գերազանց։
1930 – Հայլե Սելասիեն հռչակվել է Եթովպիայի կայսր։
1958 – ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ՈւիչինտոՖոլս տարածքում արձանագրվել է տորնադո, որն ունեցել է 450 կմ /ժամ արագություն։
1982 – սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը. Արգենտինան ներխուժել է Ֆոլկլենդյան կղզիներ։
1996 – Բորիս Ելցինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Ռուսաստան-Բելառուս միության ստեղծման պայմանագիր։
2005 – վախճանվել է Հռոմի 264-րդ պապ Հովհաննես Պողոս 2-րդը։
2014 – Ավստրալիայի Գերագույն դատարանը պաշտոնապես ընդունել է հնարավորությունը, որ մարդն իր սեռը որոշի որպես ոչ տարբերակված։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում