
Մենք ստացել ենք մի վիճակ, երբ որ առողջական պրոբլեմ ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած ա իր պետությունը: Սա բացառիկ դեպք ա: Ես մարդկանց հետ շփումից էդ եմ հասկանում: Երբ որ մարդը հիվանդ ա, իր կողքին կա մի աթոռ, որին նստած ա իրեն ամենահարազատ մարդը: Առողջության ապահովագրության համակարգը էդ աթոռը դրել ա, կամ երկրորդ աթոռն ա դրել առողջական խնդիր ունեցող մարդու կողքին և էդ աթոռին նստած ա իր պետությունը: