Հսկող դատախազը չի բողոքարկել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու որոշումը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում եմ, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու հիմքը Հակակոռուպցիոն դատարանի որոշման կայացման պահին արդեն իսկ վերացած է եղել, ուստի՝ հսկող դատախազը Դատարանի հիշյալ որոշումը չի բողոքարկել»,- հայտնում են կառույցից։
Հիշեցնենք, որ 2026-ի փետրվարին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, քննելով Սերժ Սարգսյանի պաշտպանների բողոքը, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել էր վերացնել Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը։ Թեև որոշումից հետո Դատախազությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, հայտնել էր, որ կբողոքարկի որոշումը՝ այն, փաստորեն, չի բողոքարկվել։