Հայաստանը կարող է էներգետիկ առումով լինել ինքնաբավ երկիր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով արեւային էներգիան։

Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է առաջին հերթին էներգետիկ մտածողության փոփոխություն։

«Վերջերս Գերմանիա կատարած այցի ընթացքում ես լավ նորությունով վերադարձա, որովհետև պարզվեց, որ արևային տեխնոլոգիաներով հնարավոր է եւ արդեն իսկ արտադրվում է և ակտիվ, և ռեակտիվ էներգիա… Հիմա մեզ պետք է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի մենք, երբ արևը եկավ, իր էներգիան վերցնենք և մեր էներգետիկ կարիքները բավարարենք այնքան ժամանակ, մինչև արևը կպտտվի, նորից հետ կգա և մեր ռազմավարությունները պետք է հենվեն սրա վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a Comment