12:00 Լուրերը մեկ տողով. ՀԱԷԿ կանգ, ռուսական ճնշում, Իրանի կոշտ ուղերձ ու ԱՄՆ զգուշացում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թաղամասերում էներգետիկ խնդիրները կարելի է լուծել կուտակիչների տեղադրմամբ, իսկ նախարարը նշել է, որ դա կկանխի հոսանքազրկումները։ 

• Հայկական ԱԷԿ-ի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է՝ շուրջ 5 ամսով։ 

•  Ռուսաստանը խստացրել է Հայաստանից ներմուծվող արտադրանքի պահանջները՝ կասկածներ հայտնելով դրանց ծագման վերաբերյալ։ 

•  Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձում են չվնասել Հայաստանի անվտանգությանը՝ միաժամանակ պահպանելով վերադարձի իրավունքի հարցը։ 

•  ԱՄՆ ավիաչվերթի ուղևորները օդից դիտել են դեպի Լուսին NASA-ի մարդատար առաքելության մեկնարկը։ 

•  ԱՄՆ դեսպանատունը Բաղդադում կոչ է արել քաղաքացիներին լքել երկիրը՝ առաջիկա հարձակումների վտանգի պատճառով։ 

•  Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց ռազմական հնարավորությունները թերագնահատված են և սպառնացել են շարունակել պատերազմը։ 

Leave a Comment