Կալիֆոռնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության ասպետների (AGBU Asbeds) հրավերով հանդիպել է ՀԲԸՄ անդամների, այլ հրավիրյալների հետ՝ ներկայացնելու ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։
Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Զրույցի առանցքում եղել են Վաշինգտոնյան համաձայնագրերը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը և դրա շուրջ ստեղծվող նոր բազմաոլորտ հնարավորությունները։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում դեսպան Մկրտչյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ հայ-ամերիկյան օրակարգի և երկկողմ հարաբերությունների շուրջ։

Ելույթի խոսքով ներկայացել է նաև Ասպետների նախագահ Վարդան Տելյանը, որը ներկայացրել է կազմակերպության պատմությունը, առաքելությունը։
Հանդիպմանը ի թիվս ՀԲԸՄ անդամների և այլ հրավիրյալների՝ մասնակցել են ԱՄՆ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։