Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը նախապատրաստվում է անդամակցել Եվրամիությանը, որը Ռուսաստանի համար դարձել է թշնամական բլոկ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ նման սցենարի իրականացումը կհանգեցնի լուրջ հետևանքների։
«Այն, ինչ մենք դիտում ենք հայկական երկաթուղիների կոնցեսիայի շուրջ տեղի ունեցող զարգացումների օրինակով, տեղավորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված՝ տնտեսական անկում ապրող և Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական բլոկի վերափոխվող Եվրամիության հետ մերձեցման քաղաքական տրամաբանության մեջ», — նշել է Օվերչուկը։