Մեծ Պահք․ Ավագ Հինգշաբթի — Հայաստանի Հանրային Ռադիո

Ավագ հինգշաբթին հիշատակն է առաքյալների հետ Հիսուսի անցկացրած Վերջին ընթրիքի, որի ժամանակ Տերը հացն ու գինին օրհնելով՝ հաստատեց Հաղորդության խորհուրդը՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը», «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»:

Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց Պատարագ և հաղոր­դու­թյուն է տրվում:

Օրվա հաջորդ ծիսակարգը Ոտնլվան է:

Հովհաննու Ավետարանը պատմում է, որ Վեր­­ջին ընթրիքի ժամանակ  Քրիստոս լվաց Իր աշակերտների ոտքերը՝ որպես սիրո և խոնար­հության օրինակ, և նրանց պատվիրեց միմյանց հանդեպ նույնն անել (ԺԳ 1-20):

Այս պատգամին հետամուտ՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կար­գա­դրու­թյամբ (XI դ.) Ոտն­լվան ներ­դրվեց հայոց ծիսակարգում։ Համաձայն այդ կարգի՝ հոգևո­րա­կանը օրհնված ջրով լվանում, ապա օրհնված յուղով օծում է խորան բարձրացած մա­նուկ, պատանի, երի­տա­սարդ և տա­րեց տասներկու ընտրյալ այրերի ոտ­քերը, ովքեր նախ­ըն­թաց տարում ջա­նա­դիր են եղել տարբեր ոլորտ­նե­րում իրենց առաքելությունը լա­վա­գույնս և ազնվորեն կատարելուն կամ նրանք են, ովքեր կարիք ունեն հոգու և մարմնի բժշկության և այլք:

Leave a Comment