
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ նվիրված ԱՄՆ-ի եւ Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմին։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շատ մոտ է նպատակին։ «Մենք կավարտենք գործը, եւ կավարտենք շատ արագ»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը կրկին նշել է, որ իրանական նավատորմն ու հրթիռային ուժերը ջախջախված են։ Ըստ նրա` արդեն մեկ ամիս Իրանի կողմից արգելափակված Հորմուզի նեղուցը պետք է ոչ թե ԱՄՆ-ին, այլ մյուս երկրներին։
Իրանը գործնականում ոչնչացված է, աշխատանքի ամենաբարդ մասը կատարված է, պնդել է Թրամփը։ Նրա խոսքով՝ երբ հակամարտությունն ավարտվի, նեղուցը կբացվի։
Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում Իրանին հասցնել չափազանց հզոր հարված, հավելել է ԱՄՆ նախագահը։
Պատերազմի պատճառով վառելիքի գների աճը «կարճաժամկետ» է` նշել է Դոնալդ Թրամփը։