Առատ տեղումներ են սպասվում թաց ձյան, անձրևի տեսքով

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:

Ապրիլի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3–ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում ևս ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ, 5-ի գիշերը սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 15–17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9…+11 աստիճան։

100491993_0_0_1052_881_1920x0_80_0_0_a97a66dc37b0c78b25856e20ca647c8b.jpg.webp 256.59 KB

Leave a Comment