Սա իրավական կամայականության և իշխանության չարաշահման հերթական դրսևորումն է. ՀՅԴ ուսանողական միություն

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը խստորեն դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը՝ այն գնահատելով որպես իրավական կամայականության և իշխանության չարաշահման հերթական դրսևորում:

Մեր ամբողջական աջակցությունն ու սատարումն ենք հայտնում Դավիթ Մինասյանին և նրա ընտանիքի անդամներին՝ կոչ հղելով բոլոր երիտասարդական ու իրավապաշտպան կազմակերպություններին հստակ դիրքորոշում արտահայտել կատարվող ապօրինությունների վերաբերյալ։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Leave a Comment