Հրապարակվել է Global Terrorism Index կոչվող վարկանիշը: Այն գնահատում է տարբեր երկրներում ահաբեկչական վտանգի աստիճանը: Հայաստանը դասվել է անվտանգ երկրների շարքին: Ով է իրականացնում այս վերլուծությունն ու որերորդ տեղում է Հայաստանն աշխարհում: Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Այստեղ արժե տարբերակել և չշփոթել «Անվտանգային համաշխարհային ինդեքսի» հետ, որի ցուցանիշներով Հայաստանն աշխարհի ամենանվտանգ պետությունների ցանկում է և զբաղեցնում է 7-րդ տեղը: Այս մի վարկանիշը գնահատում է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչական վտանգը: Վերլուծությունն իրականացնում է «Էկոնոմիկայի և խաղաղության համաշխարհային ինստիտուտը», որը գտնվում է Ավստրալիայում և չափումներ է իրականացնում աշխարհի 163 պետություններում: Եվ արդեն 15 տարի է, ինչ այս վերլուծությունը նաև Հայաստանում է անցկացվում»,- ասել է Երկանյանը:
Մեր հարևանների մոտ ինչպիսի՞ն է վիճակը: Իսկ ընդհանուր համաշխարային տենդենցներն ինչպիսի՞նն են:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: