
Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
«Իհարկե, մենք համագործակցում ենք էներգետիկայի ոլորտում, և այստեղ նույնպես ավանդաբար ամուր կապեր ունենք։ Պետք է ասեմ, որ ներկայում մենք շատ սերտորեն համագործակցում ենք ռուսական կողմի հետ՝ նոր էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտում [աշխատանքները – խմբ.] զարգացնելու համար… Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի հետ քննարկում ենք նաև նոր ատոմակայանի կառուցման հարցը»,- ասել է Փաշինյանը։