Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել


Դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ։


 


«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


 


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի Բաղմանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


 


7 անշարժ գույք, որից 6-ը՝ Երևան քաղաքում, իսկ 1-ը՝ Կոտայքի մարզում.


4 տրանսպորտային միջոց.


5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.


2 իրավաբանական անձանցում մասնակցություն.


շուրջ 1 միլիոն 290 հազար դրամ ավանդ.


բանկի 30 հատ պարտատոմս.


1 միլիարդ 544 միլիոն 254 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.


1 միլիարդ 511 միլիոն 965 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.


6 միլիոն 363 հազար դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք»:


 


 


Leave a Comment