Կինը կես միլիոն դրամ է փոխանցել վճարային տերմինալներով՝ փաստաբան ներկայացած անձին

Կինը կես միլիոն դրամ է փոխանցել վճարային տերմինալներով՝ փաստաբան ներկայացած անձին

Նոր Նորքի համայնքային ոստիկանները բացահայտեցին խարդախությունը․ վնասը վերականգնված է Մարտի 25-ին 35-ամյա մի կին խարդախության վերաբերյալ հաղորդում է տվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Ըստ հաղորդման՝ դեռևս անցած տարվա հունիսին կինը սոցիալական հարթակի միջոցով ծանոթացել էր փաստաբան ներկայացած մեկի հետ, որը փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով խարդախությամբ նրանից հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ։

Կինը նաև նշել է, որ գումարները փոխանցել է Նոր Նորքի վարչական շրջանում գտնվող վճարային տերմինալներից։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Նոր Նորքի համայնքային ոստիկաններն անցան գործի։ Նրանք արագ պարզեցին, որ սոցիալական հարթակներում որպես փաստաբան հանդես եկող անձը Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ է, 24 տարեկան երիտասարդ։ Մայիսի 27-ին երիտասարդը հայտնաբերվեց և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ խոստովանեց արարքն ու վերականգնեց կնոջը պատճառած վնասը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment