
Հարգելի խնամակալներ, հարգելի իրավապաշտպաններ ու հարգելի փաստաբաններ,
եթե դուք նիկոլի ասած վնգստացող դատավորներից պատվարժան քայլ կամ արդարադարտություն եք սպասում,
եթե նիկոլին բաց նամակ գրելով մարդասիրություն, խղճահարություն ու բարոյականություն եք սպասում` ցավում եմ անասելի ու աննկարագրելի: Որովհետև ամեն անգամ, էլ ավելի մեծ խանդավառությամբ է ստորացնելու, ցավացնելու ու նվաստացնելու բոլորիս:
Իշխանազավթ նիկոլը պետական պաշտոնյա չէ, որ ջանում եք եկեղեցում տեղի ունեցածի անունը դնել թյուրիմացություն:
Իմիջայլոց վաղուց արդեն ժամանակն է հասկանալ, որ կատարվող ամեն ինչ ոչ թե մոտենում է ձեզ, այլ արդեն մտել է յուրաքանչյուրիդ տուն: Անիմաստ է անկարողության ու գործողության բացակայության անունը դնել լավատեսություն կամ հույս, որն ամբողջությամբ չհիմնավորված է: