Պարզվել է՝ համակարգիչը անջատելը իսկապես օգնում է․ «միֆը» հաստատվեց



Life



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Համակարգչի կանոնավոր անջատումը կարող է բարելավել դրա աշխատանքը․ այս մասին հայտնում է XDA պարբերականը՝ անդրադառնալով երկար ժամանակ «միֆ» համարված կարծիքին։ Մասնագետները նշում են, որ սարքին ժամանակ առ ժամանակ «հանգիստ տալը» իրականում կարող է դրական ազդեցություն ունենալ դրա արտադրողականության վրա։

Նշվում է, որ համակարգչի դանդաղման հիմնական պատճառներից մեկը ֆոնային գործընթացների կուտակումն է։ Երկարատև աշխատանքի ընթացքում բազմաթիվ ծրագրեր շարունակում են գործել հետին պլանում՝ ծանրաբեռնելով պրոցեսորը և օպերատիվ հիշողությունը։ Անջատումը կամ վերագործարկումը օգնում է մաքրել այդ գործընթացները և վերականգնել համակարգի արագությունը։

Բացի այդ, հին կամ թույլ համակարգիչները կարող են դանդաղել նաև գերտաքացման պատճառով, որը հաճախ առաջանում է երկար ժամանակ առանց դադար աշխատելուց։ Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ միայն պարբերաբար անջատել համակարգիչը, այլև հետևել հովացման համակարգին։ Ընդգծվում է, որ առավել արդյունավետ է լիարժեք անջատումը, իսկ սպասման կամ քնի ռեժիմները նման արդյունք չեն ապահովում։





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment