Ռուսաստանը «չի բանակցում» հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցելու շուրջ

Ռուսաստանը բանակցություններ չի վարում ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ղազախստանին փոխանցելու շուրջ, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը:

Նա հիշեցրել է, որ կոնցեսիոն կառավարման պայմանագիրը կնքվել է 2008 թվականին՝ 30 տարով, ևս տասը տարվա երկարաձգման հնարավորությամբ:

«Արդեն տարիներ շարունակ «Հարավկովկասյան երկաթուղին պատասխանատվությամբ կատարում է այդ պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում ավելի քան 30 միլիարդ ռուբլի են կազմում», – շեշտել է Նիկիտինը:

Leave a Comment