Իրանը թույլ է տալիս բարեկամ երկրների նավերին անցնել Հորմուզով. Զախարովա

Իրանը կառուցողականորեն համակարգում է Պարսից ծոցի հակամարտությանը չմասնակցող երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Առևտրային նավատորմի ծայրահեղ խոցելիությունը թույլ չի տալիս ակնկալել, որ այս իրավիճակը արմատապես կփոխվի տեսանելի ապագայում։ Այն անհնար է առանց Իրանի շուրջ իրավիճակի երկարաժամկետ կարգավորման: Իրանը, գործելով կառուցողականորեն, թույլատրում է հակամարտությանը չմասնակցող երկրներից նավերի անցումը», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Leave a Comment