Եկեղեցում քաղաքական գործունեություն իրականացրած Փաշինյանի գործողությունները «խոչընդոտած» Դավիթը, ըստ իշխանությունների՝ վտանգավոր հանցագործ է, նրա խափանման միջոցը պետք է լինի միմիայն բանտը։
Նրան սպառնում է 2-5 տարվա ազատազրկում։
Դավիթն ու Միքայելը երկրվորյակ եղբայրներ են, ունեն առողջական խնիրներ։ Երկուսին էլ երեկ տեղափոխել են Երևանի Քննչական կոմիտե։ Միքայելն ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց նրան ազատ են արձակել՝ բացակայելու արգելքով, իսկ Դավիթին տեղափոխել դատարան։
Դատարանն այսօր՝ ապրիլի 1–ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակել է մարտի 29–ին՝ Սուրբ Աննա եկեղեցում, Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Երեկ դատարանը քննել էր միջնորդությունը, այսօր հրապարակել որոշումը։
Նույն գործով անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։