Աշխարհի 2026 թվականի առաջնության անցումային խաղում Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը դրամատիկ պայքարում հաղթել է Իտալիայի ընտրանուն՝ 1:1 (հետխաղյա 11մ.՝ 4:1)։
Հանդիպումը կայացել է Զենիցայի «Բիլինո Պոլե» մարզադաշտում։
Խաղի հաշիվը հանդիպման 15-րդ րոպեին բացել է իտալացիների հարձակվող Մոյզե Քինը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Իտալիայի հավաքականը մնացել է տասը հոգով, կարմիր քարտ է ստացել պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։
Թվային առավելությունը բոսնիացիները կարողացել են իրացնել երկրորդ խաղակեսի վերջնամասում։
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավումներ չեն եղել, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:1 հաշվով։
Այսպիսով, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը հանդես կգա ԱԱ-2026-ում։
Բոսնիացիները կընդգրկվեն B խմբում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Կանադայի, Կատարի և Շվեյցարիայի ազգային հավաքականները։