ԱՄՆ-ն կարող է դուրս գալ Իրանից առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել Իրանի վրա իրականացվող ռազմական գործողությունները և դուրս գալ տարածաշրջանից առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում, գրում է BBC-ին։

Երեքշաբթի օրը Սպիտակ տանը ունեցած ելույթի ընթացքում Թրամփը նշել է․ «Մենք շատ շուտով կհեռանանք», ընդգծելով, որ դուրս գալը կարող է տեղի ունենալ «երկու, գուցե երեք շաբաթվա ընթացքում»։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ հակամարտության ավարտի համար Իրանը պարտավոր չէ որևէ համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ․ «Ոչ, նրանք պարտավոր չեն գործարք կնքել ինձ հետ»։

Ավելի վաղ Թրամփը քննադատել էր եվրոպացի դաշնակիցներին՝ կոչ անելով ավելի ակտիվ լինել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հարցում։ Նա նշել էր, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, դժվարություններ ունեն ավիացիոն վառելիք ստանալու հարցում և պետք է «ավելի վճռական քայլեր ձեռնարկեն»։

Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Բեյրութը ենթարկվել է ծանր ավիահարվածների, իսկ Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, որ թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարի և մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի։ Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Թրամփը նախատեսում է չորեքշաբթի երեկոյան դիմել ազգին՝ ներկայացնելու վերջին զարգացումները։

Leave a Comment