Հայտնի է, թե ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսնակ Նազելի Բաղդասարյանը և այլ պաշտոնյաներ։

Որոշմամբ նաև նախատեսվում է, որ գործուղման ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Leave a Comment