Մատաղիսում ականի վրա ադրբեջանցի է պայթել

2020 թվականից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Մարտակերտի շրջանի Մատաղիս (ադրբեջանական անվանումը՝ Սուղովուշան) գյուղի մերձակայքում այսօր հերթական ադրբեջանցին է տուժել այստեղ տեղադրված հակահետևակային ականի պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դրանց տեղեկություններով՝ տուժածը 1982 թվականին ծնված Մահիր Մագերամովն է։

«Պայթյունի հետևանքով վնասվել է նրա աջ ոտքը, տուժողը տեղափոխվել է Թարթառի շրջանային հիվանդանոց», – հաղորդում է APA գործակալությունը։

Leave a Comment