2025-ին ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնnւթյшն հիմքով 14 սպանություն է կատարվել

2025-ին ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնnւթյшն հիմքով 14 սպանություն է կատարվել

1 ապրիլի 2026 – 14:57 AMT

PanARMENIAN.Net – Գլխավոր դատախազության հաղորդման համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել են ընտանեկան և կենցաղային բռնության հիմքով կատարված սպանության 14 դեպք (2024 թվականին՝ 13), առևանգման 12 դեպք (2024 թվականին՝ 5), ինչպես նաև առողջությանը ծանր վնաս պատճառելու 10 դեպք (2024 թվականին՝ 15)։

Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է 31-ով կամ 15․3%-ով՝ կազմելով 172 դեպք՝ նախորդ տարվա 203-ի համեմատ, հայտնում է Panorama.am-ը:

Նույն ժամանակահատվածում մարդկանց թրաֆիքինգի դեպքերը նույնպես նվազել են՝ 11-ով կամ 31․4%-ով․ 2024 թվականի 35 դեպքի դիմաց 2025 թվականին արձանագրվել է 24 դեպք։

Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց զգալի մասը կազմել են ֆիզիկական և հոգեբանական ազդեցության, ինչպես նաև առողջությանը թեթև վնաս հասցնելու դեպքերը։ 2025 թվականին դրանք կազմել են ընդհանուր դեպքերի 87%-ը, մինչդեռ 2024 թվականին՝ 90%։

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել են ընտանեկան և կենցաղային բռնության հիմքով կատարված սպանության 14 դեպք (2024 թվականին՝ 13), առևանգման 12 դեպք (2024 թվականին՝ 5), ինչպես նաև առողջությանը ծանր վնաս պատճառելու 10 դեպք (2024 թվականին՝ 15)։

Նշված տվյալները ներկայացվել են գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։

Leave a Comment