Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները

Ոռոգման սեզոնին խնդիրներ չառաջանալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ աշխատակազմի ոլորտային պատասխանատուները աշխատատում են ոռոգման խնդիրները բացառելու և բացթողումները կարգավորելու ուղղությամբ, հայտնում են Շիրակի մարզպետ աշխատակազմից։

Աշխատանքների ընթացքին տեղում հետևում են մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։

Կառնուտի ջրամբարը Շիրակի մարզի խոշոր ջրային հանգույցներից մեկն է։ Այն ձևավորվում է հիմնականում Շիրակի մայր ջրանցքից և Կառնուտի հեղեղատարից ստացվող ջրերով։ Ջրամբարը կարևոր դեր ունի մարզի գյուղատնտեսության համար՝ ապահովելով ոռոգման ջուր Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների շուրջ 7000 հեկտար հողատարածքների համար։

Leave a Comment