Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. Պեսկով

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ, հայտնել է Դմիտրի Պեսկովը։

Ըստ Պեսկովի՝ այսօր կկայանան ռուս-հայական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։

«Այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն իրենց անձնական քննարկումները աշխատանքային նախաճաշի ժամանակ», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment