Հայկական ձայնասփյուռի սիրելի ձայնը. Հրաչուհի Ջինանյան․ «Արդեն 100 տարի»

Հանրայի ռադիոյի պահոցը հարուստ է մայրերին ձոնված հայ բանաստեղծների հրաշալի ստեղծագործություններով՝ Ե. Չարենց, Հովհ. Շիրազ, Ավ. Իսահակյան, Հ. Սահյան, Ս. Կապուտիկյան, Ռ. Դավոյան և ուրիշներ: Այդ բանաստեղծությունների լավագույն ասմունքողներից է Հայկական ձայնասփյուռի երախտավորներից և սիրելի ձայներից Հրաչուհի Ջինանյանը:

Կոստանդնուպոլսում 1919թ. ծնված այս աղջիկը ընդամենը 22 տարեկան էր, երբ ոտք դրեց   ռադիոյի անծանոթ աշխարհ ու սիրահարվեց առհավետ: Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհին՝ տարված թատրոնով, իր համերկրացի Արուս Ոսկանյանի տաղանդով, յուրացրեց խոսքարվեստի գաղտնիքները: Ռադիոյի տաղավարից, խոսափողի առջև նա զրուցում էր աշխարհի տարբեր անկյուններում ռադիոընդունիչներին գամված ունկնդիրների հետ՝ փոխանցելով իր հույզերը, քնքշանքը, իր սերը: 

Leave a Comment