«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ այսօր թռչունների միջազգային օրն է։
Թռչուններին նվիրված տոնն առաջին անգամ նշվել է ամերիկյան Օյլ-Սիթի քաղաքի դպրոցում 1894 թվականին կենսաբանության ուսուցիչ Չարլզ Բեբկոկի կողմից կազմակերպված միջոցառմանը: Գաղափարին աջակցել են տեղական թերթերը։ Այնուհետև Թռչունների օրը լայնորեն նշվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում: 1902 թվականին Փարիզում ստորագրվեց «գյուղատնտեսության մեջ օգտակար թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան»։ Դրանում նշվել է տասից ավելի պետություն։ Իսկ 1906 թվականին տոնը ներառվել է աշխարհի շատ երկրների բնապահպանական օրացույցներում:
1950 թվականի հոկտեմբերի 18-ին Փարիզում ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան», որը փոխարինել է նախորդ փաստաթղթին:
Թռչունների միջազգային օրը գործնականում թռչունների և նրանց խնդիրների մասին իրազեկման օր է։
Տարեցտարի ավելի ու ավելի շատ թռչունների տեսակներ են ընդգրկվում Կարմիր գրքում, այժմ դրանցից յուրաքանչյուր 6-րդը գտնվում է անհետացման վտանգի տակ։
Հետաքրքիր փաստեր թռչունների մասին
- Աշխարհում կա ավելի քան 10000 տեսակի թռչուն( Հայաստանում հանդիպում է 376 տեսակ, որից ավելի քան 100 տեսակը գրանցված է Կարմիր գրքում):
- Աշխարհի ամենափոքր թռչունը մեղրակեր կոլիբրին է, որի քաշը ընդամենը 2 գրամ է։
- Ամենաարագ թռչունը սապսանն է, որը որսի հետևից կարող է սլանալ մինչև 390 կմ/ժ արագությամբ։։
- Մոխրագույն թութակ ժակոն կարողանում է հիշել ավելի քան 1500 բառ։
- Թռչունների որոշ տեսակներ, օրինակ ագռավները ու թութակները ունեն 5-ամյա երեխայի մակարդակի ինտելեկտ։
- Ալբատրոսները կարող են մի քանի տարի չհպվել հողին՝ իրենց կյանքը անցկացնելով օդում։
- Կազուարն աշխարհի ամենավտանգավոր թռչունն է, որը հայտնի է իր դաշույնի ճանկերով, որոնք կարող են սպանել մեկ հարվածով։
- Չվող թռչունները տարիներ շարունակ տասնյակ հազարավոր կիլոմետրեր են թռչում՝ կողմնորոշվելով աստղերով ու Երկրի մագնիսական դաշտով։
- Թռչունների մարմնի ջերմաստիճանը 7-8 աստիճանով բարձր է մարդկանց մարմնի ջերմաստիճանից:
- Թռչունները ատամներ չունեն, ուստի սնունդն ամբողջությամբ կուլ են տալիս ու մարսում ստամոքսում։
