Ո՞վ է իրականում սպասարկում Կրեմլի շահերը
Քաղաքականության մեջ ամենավտանգավոր սուտը այն է, որն ասվում է «ժողովրդավարության» և «ինքնիշխանության» անվան տակ։
Ամեն օր մենք լսում ենք, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մեղադրում իրենց ընդդիմախոսներին «Ռուսաստանի շահերը սպասարկելու» մեջ։
Սա հին ու փորձված հնարք է՝ սեփական գործողությունները քողարկելու համար։
Սակայն այսօր կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ դիմակները, կարծում եմ, կպատռվեն։
Նայենք փաստերին, այլ ոչ թե բեմադրված ելույթներին.
Փաշինյանը Արևմուտքի համար «անկախության» տեսարաններ է խաղում՝ խոսելով երկաթուղու վերահսկողությունը վերցնելու մասին։ Բայց իրականությունն այլ է. ՌԴ տրանսպորտի նախարար Նիկիտինն արդեն պաշտոնապես հաստատել է՝ հայկական կողմից ոչ մի պաշտոնական առաջարկ չի եղել։ Ոչ մի քննարկում, ոչ մի իրավական քայլ։ Լռություն։
Մարզերում Փաշինյանն անձամբ է հանգստացնում տարեց մարդկանց՝ ասելով, որ «ամեն ինչ կարգին է Ռուսաստանի հետ»։
Սա այն իրական դեմքն է, որը նա տանում է Մոսկվա, մինչդեռ Եվրոպայում վաճառում է «հակառուսականության» փուչիկը։
Սա քաղաքականություն չէ, սա պարզապես դավաճանություն է հանրային վստահությանը։
Իրական «կրեմլամետը» նա չէ, ով խոսում է բաց, այլ նա, ով հանրությանը կերակրում է «արևմտամետ» հեքիաթներով, բայց գործնականում ամուր պահում է Հայաստանը ռուսական ազդեցության ուղեծրում։
Կարծում եմ՝ Հայաստանի իմաստուն ժողովուրդն ինքն իր ձեռքով կավարտի էժանագին այս շոուն՝ հունիսին՝ իր իսկ ընտրությամբ։
Ռոբերտ Ամստերդամ, միջազգային փաստաբան
The post Հայաստանի իմաստուն ժողովուրդն ինքն իր ձեռքով կավարտի էժանագին այս շոուն՝ հունիսին՝ իր իսկ ընտրությամբ. Ռոբերտ Ամստերդամ appeared first on Ազգ.