Իրաքը սկսել է նավթ արտահանել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ-Վալիդ սահմանային անցակետով, Իրաքի INA լրատվական գործակալությանը հայտնել է Ալ-Վալիդ շրջանի ղեկավար Մուջահիդ ադ-Դուլեյմին։
«Այսօր Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ-Վալիդ սահմանային անցակետում մեկնարկել է փորձնական գործարկումը՝ նավթատարների մուտքը թույլատրելու համար», – ասել է ադ-Դուլեյմին։
Նրա խոսքով՝ Սիրիա մուտք գործելու համար ներկայումս սպասում է ավելի քան 150 նավթատար։ Իրաքի իշխանությունները սպասում են, որ այս անցակետով օրական կանցնի առնվազն 500 նավթատար։