Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում․ Թրամփ



Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, ասել է Թրամփը Axios-ի թղթակից Բարաք Ռավիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Երբ Թրամփին ուղղակիորեն հարցրել են պակիստանա-չինական նախաձեռնության մասին, նա չի քննադատել այն, այլ պարզապես կրկնել է, որ դիվանագիտական գործընթացը լավ է ընթանում», – գրել է լրագրողը սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Պակիստանն ու Չինաստանը համատեղ առաջարկների փաթեթ են ներկայացրել՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հաղորդագրություններ փոխանակում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, սակայն դա բանակցություններ չի կարելի անվանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment