Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ Քննչական կոմիտեն միջնորդել է 2 ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն մոտ 3 ժամ է՝ քննում է այդ միջնորդությունը։
Փաստաբանի խոսքով՝ ամբողջ նիստի ընթացքում տղայի ձեռքը բռնած է եղել, իսկ դատարանը թույլ է տվել, որ Դավիթը հարցերին պատասխանի նստած։
Պաշտպաններից Սերգեյ Հարությունյանն էլ նշել է, որ փաստաբանական խմբի ներկայացրած փաստաթղթերը բավարար էին, որպեսզի կալանքի այս միջնորդությունն ընդհանրապես չլիներ։ Նրա կարծիքով՝ իրավապահ համակարգը պետք է լրիվ այլ վարույթ նախաձեռներ՝ հոգևոր ծեսի խոչընդոտման հետ կապված։