Թեհրանում ԱՀԿ գրասենյակը վնասվել է քաղաքի վրա հարձակումների պատճառով

Իրանի մայրաքաղաքում գտնվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գրասենյակը վնասվել է քաղաքի վրա հարձակումների հետևանքով. հարվածի ալիքից կոտրվել են պատուհանները, սակայն աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Վերջին երկու գիշերների ընթացքում Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող ԱՀԿ գրասենյակի շրջակայքում հարձակումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով կոտրվել են պատուհանները», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

«Բարեբախտաբար, ԱՀԿ-ի Իրանում գտնվող գրասենյակի բոլոր աշխատակիցներն անվտանգ են, ոչ ոք չի տուժել»,- գրել է նա։

Գեբրեյեսուսը ընդգծել է, որ նման հարձակումները «անընդունելի են և պետք է կանխվեն ցանկացած գնով», քանի որ ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների գտնվելու վայրերը լավ հայտնի են։

Leave a Comment