Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմին առաջնախաղ է. «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը»: Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացման հիմքում ընկած է՝ մեծ երազանքներ ունենալու, կյանքն ավելի գեղեցիկ դարձնելու, միապաղաղ առօրյային վերջ դնելու, ինչպես նաև միասնական ու հոգատար դառնալու գաղափարախոսությունը։