Global Market Insights անկախ կոնսալտինգային ընկերության ուսումնասիրությունների համաձայն՝ մեղրի համաշխարհային շուկան 2024–ին գնահատվում էր 9,2 մլրդ դոլար։ Շուկան գնահատող այս ընկերությունը կանխատեսում է, որ 2025-2034 թթ․ այդ թիվը կաճի տարեկան 4,7 %–ով, քանի որ մեծանում է բնական քաղցրացուցիչների պահանջարկը։ Ըստ ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների՝ 2024-ին ողջ աշխարհում արտահանվել է 2,3 մլրդ դոլարի 786 հզր տոննա մեղր։ Մեղվաբուծությունը Հայաստանում կայուն կերպով զարգանում է։ Բայց 2025–ի աշունն այնքան էլ բարենպաստ չի եղել մեղվաբույծներից շատերի համար։