Հայաստանի հավաքականը 9:0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի թիմին․ Մ19 ԵԱ

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը տպավորիչ հաղթանակ է տարել:

Անթալիա քաղաքում կայացած B լիգայի երկրորդ խմբի խաղում Ռազմիկ Գրիգորյանի թիմը 9 անպատասխան գնդակ է ուղարկել Ջիբրալթարի Մ-19 ընտրանու դարպասը:

Չնայած այս ջախջախիչ հաղթանակին և նախորդ երկու տուրերում Կոսովոյի ու Թուրքիայի թիմերի հետ գրանցած ոչ-ոքիներին (1։1), Հայաստանի հավաքականը 5 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և ավարտել մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:

Խմբի առաջատար է դարձել Կոսովոյի թիմը՝ 7 միավորով նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր, երրորդ տեղում Թուրքիայի հավաքաականն է՝ վաստակած 4 միավորով, իսկ Ջիբրալթարի ընտրանին եզրափակել է աղյուսակը՝ 0 միավորով:

Leave a Comment