Ես նորից երգում եմ և նույնիսկ մի փոքր պարում, անհամբեր սպասում եմ․ Սելին Դիոնը հայտարարել է իր վերադարձի մասին

Սելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին չորս տարի անց այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել էր անբուժելի հիվանդություն, որը ազդել էր նրա ձայնի և քայլելու ունակության վրա։

Երգչուհին, որը հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են «My Heart Will Go On» և «Because You Loved Me», սեպտեմբերին և հոկտեմբերին Փարիզի 40 հազար տեղանոց մարզադաշտում կներկայանա 10 համերգից բաղկացած շարքով։

Հայտարարությունը երգչուհի հրապարակել է 58-ամյակի օրը՝ սոցցանցի իր էջում գրելով․ «Կյանքիս լավագույն նվերը»։

Խոսելով համերգի և իր առողջության մասին՝ նա ասել է․

«Ես այնքան պատրաստ եմ դրան։ Ես ինձ լավ եմ զգում, ուժեղ եմ, հուզված եմ և, իհարկե, մի փոքր նյարդային։

Ես լավ եմ, հաղթահարում եմ հիվանդությունը, ինձ լավ եմ զգում: Ես նորից երգում եմ և նույնիսկ մի փոքր պարում։

Բայց ես պետք է ձեզ ասեմ մի շատ կարևոր բան. վերջին մի քանի տարիների ընթացքում ամեն օր ես զգացել եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը, ձեր բարությունն ու սերը։ Ես շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։ Ես անհամբեր սպասում եմ ձեզ կրկին տեսնելուն»:

Leave a Comment