Երկվորյակ երղբայրներից Միքայելն ունի մեղադրյալի կարգավիճակ. Դավիթին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Առավոտից Երևան քաղաքի Քննչական վարչություն էին տեղափոխել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 12-րդ դասարանի աշակերտներ, երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանին, նաև Գևորգ Գևորգյանին։

Տղաների փաստաբաններին թույլ չեն տվել ներս մտնել. սա արդեն իշխանությունների համար օրինաչափություն է՝ փաստաբանների մուտքն արգելել, թույլ չտալ նրանց լինել իրենց պաշտպանյալի կողքին։

Միքայել Մինասյանին, որը մեղադրվում է խուլիգանությանը, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելու մեջ, ազատ են արձակել, սակայն նա դեռևս մեղադրյալի կարգավիճակում է։

Իսկ Միքայելի եղբորը՝ Դավիթին, բաց չեն թողել։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

«Դավիթին, տեղափոխեցին դատարան. միջնորդել են կալանավորել»,- հայտարարեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00, դատավոր Մարտիրոս Մնացականյանի նախագահությամբ. ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին. 24News-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Երևանի քրեական դատարանից։պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցել

Leave a Comment