Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն․ կա 6 տուժած

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Hongqi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «Արտ Լանչ» սննդի կետի մուտքի մոտ։Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածների մեջ կա նաև վրաերթի ենթարկված։

Leave a Comment