
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված Միքայել Մինասյանը Քննչականի ազատ արձակվեց: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին:
Նա լրագրողներին ասաց, որ լավ է, իրեն լավ են վերաբերվել, այլ հարցերի չցանկացավ պատասխանել:
Դավիթ և Միքայել Մինասյանները Քննչական կոմիտեում էին՝ հարցաքննության: Քննչականը նրանց առավոտյան մեղադրանք է առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:
Երրորդ մեղադրյալ Գևորգ Գևորգյանը ևս ազատ արձակվեց, խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:
Գևորգյանը մեղադրվում է խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով:
Նա ասաց, որ մեղքը չի ընդունում, ոչինչ չի կազմակերպել, այդ տղաներին էլ չի ճանաչում:
Նա անցած շաբաթ մասնակցում էր 44-օրյա պատերազմի զեկույցը հանրայնացնելու պահանջով խորհրդարանի դիմացի ակցիաներին: